Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՄԻԵԴ-ի որոշմամբ ամրագրվում է, որ Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը առկա է». Եղիշե Կիրակոսյան

Հոկտեմբեր 07,2020 14:21

ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց էր կիրառել, որից հետո վերահաստատեց սեպտեմբերի 29-ի որոշումը՝ կոչ անելով ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ եթե դատարանը չկարողանա ձեռնարկել գործուն քայլեր, չկարողանա ստիպել կատարել իր որոշումը, հաջորդ գործուն քայլը նախարարների կոմիտեն է, որով կարող են քաղաքական ճնշում գործադրել պետությունների վրա: Հաշվի առնելով, որ Ֆրանսիայի, ՌԴ-ի կողմից հստակ հայտարարություններ են եղել Թուրքիայի ներգրավվածության մասին, այդ հարցը կարող են քննարկել կոմիտեում ու քայլեր իրականացնել՝ որոշումները կատարելու համար:

ՄԻԵԴ ներկայացուցիչը բացատրեց, որ քանի որ Հայաստանի ներկայացրած դիմումի հիման վրա է այդ որոշում կայացվել, ՄԻԵԴ-ը փաստել է Թուրքիայի ներգրավվածությունը. «Անկախ ձեւակերպումներից, որը դատարանը փորձել է դնել իր որոշման մեջ, ինչը մենք փորձում ենք հասկանալ՝ ինչու են այդպես արել, ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ դատարանը նման որոշման է գնացել Հայաստանի ներկայացրած փաստերի հիման վրա, այլ ապացույց չի եղել դատարանի տրամադրության տակ: Բնական է, որ այս քայլով փաստացի ամրագրվում է, որ Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը առկա է ու արվում է փորձ՝ այդ ներգրավվածության քայլերը չեզոքացնելու: Վճռի մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ հիմնական գանգատ կներկայացնենք, հիմա ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի դեմ հիմնական գանգատ չենք ներկայացրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031