Այսօր վաղ առավոտից Եվրոպական խորհրդարանի շենքի մոտ են հավաքվել հազարավոր հայեր՝ պահանջելով, որ Եվրոպան չլռի եւ դատապարտի Թուրքիայի ու Ադրբեջանի մարտական գործողությունները:
Վանաձորցի Անահիտ Աղաբայանը, որը Բրյուսելում ցուցարարների շարքում է, ասում է՝ ցույցն այնքան ժամանակ է շարունակվելու, մինչեւ հարցը քննարկվի ԵՄ նիստի ժամանակ. «Հավաքվել ենք ու ամոթանք ենք տալիս Եվրոպային, որ այսքան ժամանակ լռում է: Այս պահին ԵՄ-ի նիստ է ընթանում, քննարկվելու է նաեւ Արցախի հարցը: Ժամը 11-ին պիտի որոշումը կայացնեն, եւ մեր ցույցն էլ կշարունակվի մինչև ժամը 11-ը»:
Անահիտի խոսքով՝ բողոքի ցույցին են միացել հազարավոր հայեր Եվրոպայի տարբեր երկրներից՝ Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից ու Լյուքսեմբուրգից: Ցուցարարների մեջ են նաեւ հունական, ասորական, հրեական, քրդական համայնքների ներկայացուցիչներ:
Արցախի եւ Հայաստանի դրոշներով ցուցարարները հայրենասիրական երգեր են երգում, վանկարկելով «Հայաստան», «Ղարաբաղը հայերինն է», «Վերջ ցեղասպանությանը» կոչերը:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Անահիտ Աղաբաբյանի