Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտությանն այլ երկրների ներգրավվածության կապակցությամբ և հակամարտության՝ լայնածավալ պատերազմի վերածվելու պատճառով։
«Անվտանգությունը, կայունությունն ու տարածաշրջանի հանգստությունը՝ հատկապես Իրանի հյուսիսային սահմաններին, Թեհրանի համար շատ կարևոր են, և այդ հակամարտությունը չպետք է հող նախապատրաստի որոշ ահաբեկչական խմբավորումների ներթափանցման համար»,- ասել է Ռոհանին։
Իրանի նախագահը շեշտել է Հայաստանին և Ադրբեջանին սահմանակից իրանական գյուղերի բնակիչների անվտանգության պահպանման անհրաժեշտությունը և մտահոգություն հայտնել քաղաքների վրա հակամարտության տարածման կապակցությամբ։ «Այդ զինված հակամարտությունը չպետք է բերի քաղաքներում պատերազմի, որը հանգեցնում է մարդկանց տեղահանման և խաղաղ բնակչության սպանության, դա շատ ցավալի է և վտանգավոր»,- ասել է Ռոհանին։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ