ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտնել է, որ Թուրքիայի կողմից կովկասյան տարածաշրջանում օտարերկրյա գրոհայինների տեղակայումը հանգեցնելու է ԱՄՆ-ի կողմից համարժեք պատասխանի։
«Ես Պետդեպարտամենտին կոչ եմ արել ճնշում գործադրել Թուրքիայի վրա և ասել, որ տարածաշրջանում օտարերկրյա գրոհայինների տեղակայումն անընդունելի է և ԱՄՆ-ի կողմից համարժեք պատասխանի է արժանանալու»,- գրել է կոնգրեսականը և հավելել, որ ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերին հայտնել է Արցախի և Ադրբեջանի սահմանին սիրիացի ջիհադական խմբավորումների գրոհայինների տեղակայման մասին։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ