Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ ստորաբաժանումներ են պարզապես վերացվել, սա շատ լավ լուր է՝ ամբողջ հայության համար». Դավիթ Բաբայան

Հոկտեմբեր 07,2020 13:16

«Արցախը պինդ է, կանգուն է, բոլորը վճռական են՝ մինչեւ վերջ պաշտպանելու մեր հայրենիքը»,- այսօր Արցախում հրավիրած ճեպազրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Նա սկսեց լավ լուրերից. «Հակառակորդը մեծ կորուստներ է տվել մի շարք հատվածներում ու նրա մեծածավալ հարձակման փորձը լիակատար ձեւով ձախողվել է: Մեծ ստորաբաժանումներ են պարզապես վերացվել, սա շատ լավ լուր է՝ ամբողջ հայության համար: Համառ մարտերը շարունակվում են: Կան տեղեր, որտեղ համեմատաբար հանգիստ է, կան տեղեր, որ մարտերը շարունակվում են: Ինչպես տեսնում եք, Ստեփանակերտը կա եւ կլինի»:

Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ հակառակորդն ահաբեկչական գործողությունները շարունակում է, այսօր ամբողջ գիշեր հրթիռակոծել ու ռմբակոծել են Ստեփանակերտը, մի շարք բնակավայրեր, գյուղեր, քաղաքներ, կան վիրավորներ, տուժածներ, բայց որեւէ ձեւով մեր ժողովուրդն իր կամքն ու վճռականությունը չի կորցրել. «Կանգնելու ենք մինչեւ վերջ»:

Դավիթ Բաբայանը գոհ է, որ միջազգային ներգրավվածությունը մեծացել է ու կանխատեսումներ կան, որ մոտ ապագայում՝ շատ շուտ, կլինեն արդեն մեծ ճնշումներ ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի վրա, թեեւ ամենամեծ ճնշումը մեր բանակի գրագետ ու ճիշտ գործողություններն են ռազմի դաշտում. «Այն, ինչ այս օրերին անում է մայր Հայաստանը եւ Արցախը, դա պայքար է՝ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Այստեղ է վճռվում Փարիզի ճակատագիրը, Լոնդոնի, Մոսկվայի, Վաշինգտոնի, Թեհրանի, Պեկինի, Դելիի ճակատագիրը՝ մոտակա տարիների ընթացքում, որովհետեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հանցավոր քաղաքականության նպատակը ոչ միայն Արցախն ու Հայաստանն են, եթե իրենք հասնեն իրենց նենգ նպատակներին, ապա Բոսֆորից մինչեւ Վոլգա կստեղծվի ահաբեկչական խալիֆայություն, այնուհետեւ կսկսի ներթափանցումը Արեւմտյան Եվրոպա: Անկախ նույնիսկ բարդ փոխհարաբերություններից մեծ տերությունների միջեւ, մենք տեսնում ենք այս հարցում կոնսոլիդացված մոտեցում: Տեսնում ենք, որ ուժեղանում է վճռականությունը տարբեր երկրների՝ արդեն անմիջական հարվածներ հասցնելու ահաբեկիչներին»:

Դավիթ Բաբայանը վստահ է, Թուրքիան պետք է միջազգային դատարանի առաջ կանգնի. «Եթե մի երկիր, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, համագործակցում է ահաբեկիչների հետ՝ առանց կոալիցիայի անդամներին, ՆԱՏՕ-ի գործընկերներին տեղյակ պահելու, մտնում է պատերազմ, երրորդ համաշխարհային պատերազմ հրահրում, այդ երկրի ղեկավարը կրելու է պատասխանատվություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031