Ռուսաստանը կոչ է անում հնարավորինս արագ դադարեցնել կրակը Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Բայց ամեն դեպքում մենք կոչ ենք անում, և ևս մեկ անգամ ուզում եմ ասել, կոչ ենք անում դադարեցնել կրակը, և դա պետք է անել հնարավորինս արագ»,- ասել է նա «Ռոսիա 24»-ի հետ զրույցում:
Պուտինը նշել է, որ մշտական կապ է պահպանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, և որ Ռուսաստանը այդ երկրի նկատմամբ որոշակի պարտավորություններ ունի:
«Ինչպես գիտեք, ես մշտական կենդանի աշխատանքային կապի մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ: Եվ Հայաստանի ղեկավարության մոտ Ռուսաստանի՝ իր միութենական պարտավորությունները կատարելու որակի հետ կապված որևէ հարց չի առաջանում»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Նա նաև նշել է, որ այն՝ ինչ կատարվում է Ղարաբաղում, ողբերգություն է, և Ռուսաստանին դա շատ է մտահոգում:
«Դա ողբերգություն է: Մենք շատ մտահոգված ենք, քանի որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Ռուսաստանում ապրում է մոտ 2 միլիոն ադրբեջանցի և ավելի քան 2 միլիոն հայ:
https://www.youtube.com/watch?v=6xzoXxMTlNw
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ