Հունաստանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին այն բանից հետո, երբ ադրբեջանական կառավարությունը հայտարարել էր, թե Աթենքը գրոհայինների է հանդուրժում իր տարածքում։
Հունաստանի ԱԳՆ-ն անհիմն և վիրավորական է որակել նման պնդումները և հայտնել, որ բողոքի նոտա է հղել իր երկրում Ադրբեջանի դեսպանին։ Իսկ Ադրբեջանում Հունաստանի դեսպանն էլ հետ է կանչվել խորհրդակցությունների համար։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ