Եվրոպական խորհրդարանի դիմաց մեկնարկել է հայերի բազմամարդ ցույցը, այնտեղ ընթանում է Արցախյան հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների հարցը: Ցույցի մասնակիցները Հայաստանի եւ Արցախի դրոշներով են, վանկարկում են Հայաստան, Արցախ, կոչ են անում վերջ դնել ադրբեջանաթուրքական ագրեսիային եւ Արցախի դեմ սանձազերծած պատերազմին:
Ցույցի մասնակիցները սոցցանցերում կոչ են անում հայրենակիցներին շտապել Բրյուսել եւ ավելի բազմամարդ դարձնել ցույցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ