Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին չի հաջողվել հասնել ոչ մի լուրջ նպատակի, թեպետ ծախսվել են միլիարդավոր դոլարներ, զոհաբերվել հազարավոր կյանքեր. Արմինե Ադիբեկյան. «Փաստ»

Հոկտեմբեր 07,2020 11:37

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ զրույցում անդրադարձել ենք թուրքադրբեջանական տանդեմի ձախողումներին, ադրբեջանական քարոզչամեքենային ու ներքին լսարանին առնչվող մի շարք հարցերի: Արմինե Ադիբեկյանը նախ ընդգծում է՝ պատերազմի սկզբնական փուլում ամբողջ դիվանագիտական, տեղեկատվական, ռազմավարական, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ կապերը հաստատող դերն իր վրա էր վերցրել Թուրքիան:

Խոսելով ադրբեջանական կողմի ձախողումների մասին և առանձնացնելով նախ տեղեկատվական ու քարոզչական դաշտերը՝ Արմինե Ադիբեկյանը նկատեց. «Տարիներ շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պնդում էր, թե իրենք այնքան հզոր են, որ 15-20 րոպեում կհասնեն Երևան: Այնպես էին ներկայացնում, թե հայկական կողմն իբրև ո՛չ ուժ ունի, ո՛չ էլ խիզախություն՝ ադրբեջանական բանակին դիմադրելու համար, չի կարող դիմադրել նաև իրենց, այսպես ասած, արդարացի իրավունքին: Արդեն պատերազմի երկրորդ շաբաթն է, նրանք բացարձակապես ոչ մի նվաճման չեն հասել:Այն, ինչ մատուցվում է ներքին լսարանին, գրեթե սուտ է:

Ու նրանք ստիպված փորձում են ժամանակավոր փոքր հաջողությունները ներքին լսարանին մատուցել որպես հաղթանակ: Չի հաջողվել հասնել ոչ մի լուրջ նպատակի, թեպետ ծախսվել են միլիարդավոր դոլարներ, զոհաբերվել հազարավոր կյանքեր: Նրանց խոստացածն ու նրանց «ձեռքբերածն» իրարից կտրականապես տարբերվում են, չեն համապատասխանում իրար, ինչն արդեն կարելի է ձախողում անվանել: Երկրորդ՝ նրանք հույս ունեին, որ հայկական կողմը երկար չի դիմանա զուտ ռեսուրսների առումով, և պատերազմն առավելագույնը 3-4 օր կտևի: Բայց տեսանք, որ հայկական կողմը ոչ միայն կարողանում է դիմադրել, այլև հակագրոհներ է անում, ու հաջողվում է շատ էֆեկտիվ հակահարվածներ հասցնել:

Այս ամենը շատ անսպասելի էր Ադրբեջանի համար, ու ադրբեջանական կողմը շատ զայրացած, վրդովված ու նեղացած է իրենց ռազմական օբյեկտների ռմբակոծություններից. համարում են, որ Ստեփանակերտի, մյուս քաղաքների ու բնակավայրերի ռմբակոծությունը նորմալ է, և Ադրբեջանն իր իրավունքի մեջ է, իսկ Արցախն իրավունք չունի պատասխան հարվածներ հասցնել, որովհետև, ըստ նրանց, արդարացի չէ, որ ադրբեջանցիներն իրենք իրենց հողի վրա ռմբակոծություններ են ապրում: Տարօրինակ տրամաբանություն է, բայց բավականին սթափեցնող էֆեկտ ունի. ադրբեջանական հասարակությունը հասկանում է, որ ինքն, այնուամենայնիվ, այդքան էլ պաշտպանված չէ, և զոհերը կարող են լինել և այսպիսին»: Նա շեշտեց, որ Ալիևը լիարժեք մանիպուլյացնում է իր հասարակությունը:

Այնուամենայնիվ, կարող եմ փաստել, որ ադրբեջանական կողմում բացարձակապես զուրկ են ռեֆլեքսիայից: Անտեսում են իրենց սեփական հանցագործությունները հայ խաղաղ բնակչության նկատմամբ, լիովին աջակցում իրենց իշխանություններին այդ դաժան գործողությունները իրագործելու հարցում, բայց շատ զարմացած են այն գործողություններից, որոնք կատարվում են իրենց նկատմամբ ու մի բան էլ պատրաստվում են դիմել Հաագայի դատարան»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031