Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիմում ենք Իրանին՝ ստեղծելու համատեղ աշխատանքարին խումբ, Արցախի և Իրանի հարակից շրջաններ ներթափանցած միջազգային ահաբեկիչներին հայտնաբերելու և նրանց չեզոքացումը համակարգելու համար. Արցախի «Արդարություն» խմբակցության հայտարարությունը

Հոկտեմբեր 07,2020 11:21

ԱՀ Արցախի «Արդարություն» խմբակցության հայտարարությունը

Բաքվի իշխանությունը Թուրքիայի բացահայտ դրդմամբ, սեպտեմոերի 27-ին նախաձեռնեց հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները, որի ընթացքում կազմակերպված կերպով տարածաշրջան են ներթափանցել միջազգային ահաբեկիչներ Սիրիայից և Լիբիայից։

Այս փաստը հաստատում են նաև մի շարք պետություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ և ԶԼՄ-ներ։

Կարևորելով տարածաշրջանային անվտանգությունը, տարածաշրջանի պետություների մեջ համագործակցությունը և պայքարը միջազգային ահաբեկչության դեմ՝ դիմում ենք Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ստեղծելու համատեղ աշխատանքարին խումբ, Արցախի և Իրանի հարակից շրջաններ ներթափանցած միջազգային ահաբեկիչներին հայտնաբերելու և նրանց չեզոքացումը համակարգելու համար, որոնք փաստացի սպառնում են երկու պետությունների շահերը, տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանը և երկու պետությունների տարածքային ամբողջականությանը։

Կոչ ենք անում ԱՀ ԱԺ բոլոր խմբակցություններին միանալ այս հայտարարությանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031