ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում շարունակվում են հայկական համայնքի բողոքի գործողությունները՝ ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի եւ Արցախի դեմ սկսված լայնածավալ պատերազմի: «Չկա հանձնվել, մեզ համար չկա հետ գնալու ճանապարհ, մենք ունենք միայն մի ճանապարհ՝ առաջ գնալ, պատրաստ ենք մնալ այնքան, մինչեւ հասնենք մեր նպատակին»,-հայտարարեց մասնակիցներից մեկը:
Ցույցերից մեկը կայացել է Լոս Անջելեսում՝ LA Times պարբերականի դիմաց: Մեր հայրենակիցները շնորհակալություն հայտնեցին բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք օբյեկտիվորեն լուսաբանել են Արցախյան թեման:
https://www.facebook.com/HorizonArmenianTV/videos/2877092642520422/?v=2877092642520422
Առաջիկա օրերին եւս խաղաղ բողոքի գործողություններ են նախատեսված: Այսօր նաեւ ավտոերթ է կայացել Վաշինգտոնում: Ցույցի մասնակիցներին կազմակերպիչները տեղեկացրին, որ հոկտեմբերի 10-ին կփակվի նաեւ Սան-Ֆրանցիսկոյի Golden Gate Bridge-ը, հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում երթ է լինելու դեպի ABC STUDIO:
Կարդացեք նաև
Ցույցի կազմակերպիչները տեղեկացրին, որ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Քոստելոն հրապարակել է Հայաստանի դրոշն իր ինստագրամի էջում՝ հայերին աջակցող մեկնաբանությամբ, ինչից հետո ադրբեջանաթուրքական հարձակում է սկսվել նրա գրառման վրա: Դիզայները ուղիղ եթեր է մտել հայկական դրոշի գույներով դիմակով:
Եվս մեկ խոշոր երթ է նախատեսված կիրակի օրը՝ հայկական բոլոր կազմակերպությունների ու կուսակցությունների մասնակցությամբ՝ վերջում շարժվելու են դեպի ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատուն: Պլանավորվում են ցույցեր՝ ՆԱՏՕ-ի, Սպիտակ տան եւ այլ շենքերի առաջ՝ պահանջներից մեկն էլ ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ