Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետին 4 ժամ վիրահատել են, իրեն լավ է զգում եւ ամուր է։
Ըստ մեր զրուցակցի՝ քաղաքապետը կամավորների հետ առաջնագիծ էր մեկնել հոկտեմբերի 5-ին։ Նա հակառակորդի հրետանուց արձակված կրակից վիրավորում է ստացել Արցախի հարավում։
«Վիրավորումը ուսից արմունկ ընկած հատվածում է, ոսկրային վիրահատություն է եղել»,–ասաց Մարիամ Ծատրյանը՝ ավելացնելով, որ Մխիթար Զաքարյանը Երեւանի հիվանդանոցներից մեկում է։
Քաղաքապետի հետ եղած ոչ մի կամավոր չի տուժել, ամեն դեպքում՝ նման տեղեկատվություն մամուլի քարտուղարը չուներ։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ