Լրահոս
Օրվա լրահոսը

Միլանի Լա Սկալայի հրապարակում հնչեցին կոչեր ի նպաստ Արցախի անկախության միջազգային ճանաչմանը

Հոկտեմբեր 07,2020 10:16

Հոկտեմբերի 6-ին Միլանի Քաղաքապետարանի դիմաց՝ Լա Սկալայի հրապարակում, տեղի ունեցավ խաղաղ ցույց՝ նվիրված Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի քննադատմանը։

Ցույցի ընթացքում հնչեցին կոչեր ի նպաստ Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։ Միլանի և Իտալիայի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև համայնքին աջակից իտալացիները արտահայտեցին իրենց զորակցությունը հայրենիքում գտնվող մեր հայրենակիցներին։

Ցույցի ընթացքում Իտալիայի Հայերի Միության նախագահ՝ Պայքար Սվազլըեանը խոսեց այն մասին, որ Իտալիայի հայոց միության կողմից Իտալիայի նախագահին, Իտալիայի վարչապետին, ինչպես նաև արտգործնախարարությանը կոչ է արվել ավելի հստակեցնել իրենց գաղափարները Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ցուցաբերած ագրեսիայի վերաբերյալ։

ՀԲԸ Միութեան Միլանի մասնաճիւղի Ատենապետուհի Գայանէ Խոդավերդին շեշտեց, որ ցույցի բուն նպատակներից մեկը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։

Իտալիայի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Տիրայր Վարդապետ Հակոբյանը շեշտեց, որ մենք՝ հայերս, համախմբված ամբողջ աշխարհով, Եվրոպայից, որը համարվել է ճշմարտության օրրան, այսօր պահանջում ենք ճանաչել ճշմարտությունը և պատրաստ ենք պայքարելու հանուն մեր հայրենիքի և հանուն ճշմարտության։

Քաղաքական ներկայացուցիչ և լրագրող Ալեսսանդրո Լիտտա Մոդիլիանին, ով հանդիսանում է ՛՛+ Եվրոպա՛՛ կուսակցության անդամ, խոսեց Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին, ինչպես նաև Արցախի ժողովրդի անկախ և ազատ երկրում ապրելու իրավունքի մասին։

Խաղաղ ցույցից օրեր առաջ հայ համայնքը իրականացրել էր նաև դրամահավաք Հայաստան Համահայկական Ֆոնդին փոխանցելու նպատակով։

 

Իտալիայի հայ համայնքի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031