Արցախ աշխարհին պարտադրված հերթական պատերազմի առաջին իսկ օրերից քաղաքական բոլոր ուժերը առանձին-առանձին, թե միասին հայտարարեցին ներքաղաքական օրակարգը «սառեցնելու», միասնականության անհրաժեշտության և մեկ բռունցք դարձած` թշնամու ագրեսիան կանգնեցնելու կարևորության մասին:
Սակայն ցավալի է տեսնել, որ այս օրերին որոշ անհատներ (թե որ շրջանակներից, այդ մասին՝ հետո, հաղթելուց հետո) շարունակում են «բզբզալ», թիրախավորել, անձնավորել, սև ու սպիտակի բաժանել: Ստեղնաշարի առջև քաջարի ստատուսներով ոմանք որոշում են՝ ով իրավունք ունի հանուն երկրի որևէ քայլ անել, Արցախ մեկնել, ինչ-որ հանդիպումներ ունենալ, և ով այդ իրավունքը չունի:
Ընդ որում, խոսքը միայն քաղաքական դաշտի մասին չէ, նման վերաբերմունք երբեմն նկատելի է մարդկանց հասցեին, որոնք մշտապես երկրի, պետության ու ժողովրդի կողքին են եղել, ահռելի ավանդ ունեն՝ ի տարբերություն ամեն ինչ մերժելու, բոլորին սովորեցնելու, բոլորից պահանջելու մոլուցքով տառապող ոմանց: Սա չափազանց մեծ «ճոխություն» է այս վիճակում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։