Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն, ըստ էության, հայտարարում է, որ իրենց համար չկա Ադրբեջան ու Արցախի հարց, իրենց համար խնդիրը ձևաչափ մտնելն է. «Ժամանակ»

Հոկտեմբեր 07,2020 08:57

«Ճիշտ է, 30 տարվա ընթացքում ՄԽ-ն ոչ մի քայլ չի արել այս հակամարտության լուծման համար ու ցույց է տվել իր չկայացածությունը։ Թուրքիան ուզում է ակտիվացնել իր մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության լուծման գործում և լինել Մինսկի խմբի համանախագահ»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն: Դա ուշադրության արժանի հայտարարություն է:

Անցնող օրերին մի քանի առիթով նշել եմ, որ Թուրքիայի նպատակը ձևաչափ խցկվելն է: Ընդ որում, արժե ուշադրություն դարձնել. Չավուշօղլուն դե ֆակտո, տողատակում ասում է՝ ոչինչ, որ հարցը 30 տարի չեն լուծել եռանախագահները, թեկուզ 30 տարի էլ չլուծվի, բայց մենք էլ լինենք «չլուծող»: Անկարան գիտե, որ Մինսկի խմբի համանախագահության եռյակ ձևաչափը վաղուց դարձել է աշխարհաքաղաքական հարակից այլ հարցեր քննարկելու յուրօրինակ և բացառիկ ձևաչափ, և ուզում է դառնալ մասնակից: Ուրիշ որտե՞ղ նա կարող է լինել ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքի հետ նույն սեղանի շուրջ:

Բայց պարզ է մի բան, որ ահաբեկիչ պետությունը չի կարող լինել որևէ, առավել ևս Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդ: Չի կարող միջնորդ լինել մի պետություն, որը ահաբեկչական պատերազմ է պարտադրել Արցախին և թիրախավորել խաղաղ բնակչությանը: Սա ամենևին միարժեք և միագիծ հուզական պնդում չէ՝ բազմազան և բազմավեկտոր, բազմագույն և բազմաշերտ աշխարհաքաղաքականություն երևույթի ֆոնին: Ի վերջո՝ անկասկած է, որ աշխարհագրորեն Հայաստանն ու Թուրքիան կողք-կողքի են և պետք է ապրեն կողք-կողքի ու, թերևս, ոչ հավերժական պատերազմի ռեժիմում: Սակայն որևէ միջնորդական հավակնության համար նախ պետք է դադարեցնել ահաբեկչական պատերազմը, որ հրահրել է Թուրքիան, և հետո միայն մտածել այն պայմանների շուրջ, որոնք ռեգիոնալ անվտանգության ու կայունության ինստիտուցիոնալ երաշխավորման պայմաններում կարող են լինել Թուրքիայի որևէ ներգրավվածության հեռանկարի քննարկման հիմք: Առայժմ Թուրքիայի հարցում բոլոր քննարկումները հանում է հայկական բանակը՝ իր հակաահաբեկչական գործողությամբ: Միևնույն ժամանակ, սակայն, ակնառու է մի բան, որ Չավուշօղլուն, ըստ էության, հայտարարում է, որ իրենց համար չկա Ադրբեջան ու Արցախի հարց, իրենց համար խնդիրը ձևաչափ մտնելն է՝ թեկուզ 30 տարի ստատուս-քվոն պահելով:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031