Լրահոս
Օրվա լրահոսը

Փոլ Սթրոնսկին վստահ է՝ Մոսկվան ջանքեր է գործադրում ռազմական գործողություները դադարեցնելու ուղղությամբ, սակայն դեռևս ապարդյուն

Հոկտեմբեր 07,2020 08:32

Վերլուծաբան Վեյն Մերիի կարծիքով՝ Թուրքիան լուրջ հավակնություններ է ցուցաբերում Հարավային Կովկասում և մարտահրավեր նետում Ռուսաստանին, որը անհանգստացնում է ոչ միայն Երևանին, այլև Մոսկվային: Վերջինիս արձագանքը, ըստ վերլուծաբանի, դեռևս պարզ չէ:

«Թուրքիան այժմ ձգտում է խաղալ այս տարածքում Ռուսաստանին հավասար դերակատարում: Դա մարտահրավեր է Մոսկվայի համար»,- ասում է վերլուծաբանը:

Ռուսաստանը մինչ այս պահը շարունակում է պահպանել իր չեզոքությունը՝ երկու կողմերին հորդորելով դադարեցնել կրակը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվայի ջանքերը կենտրոնացած են հակամարտության գոտում կրակը դադարեցնելու եւ խնդրի կարգավորման քաղաքական և դիվանագիտական գործընթացը սկսելու վրա:

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին վստահ է՝ Մոսկվան ջանքեր է գործադրում ռազմական գործողություները դադարեցնելու ուղղությամբ, սակայն դեռևս ապարդյուն: Ըստ վերլուծաբանի, դա տարածաշրջանում ռուսական սահմանափակ ազդեցության ցուցանիշն է ի տարբերություն նախորդ շրջանների, երբ Ռուսաստանին հաջողվում էր ստիպել կողմերին վերականգնել զինադադարը: Արդյունքում, Մոսկվան հակված է հանդես գալ միասնաբար Մինսկի խմբի իր դաշնակիցներ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ մեկտեղ:

«Մոսկվան անհաջող փորձեր իրականացրեց, ուստի այժմ, փորձում է քողարկել իր գործունեությունը Մինսկի խմբի ավելի լայն շրջանակում ՝ ներգրավվելով ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ինչպես պետության ղեկավարների, այնպես էլ արտգործնախարարների հայտարարությունների տեսքով»,- նշում է Սթրոնսկին:

Հադսոն հաստատության վերլուծաբան Ռիչարդ Վեյթցն էլ գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության այսօրվա ընթացքը դեռևս ուղղակիորեն չի անդրադառնում այլ տերությունների վրա՝ չնայած այստեղ առկա մի շարք ռիսկերի, ներառյալ լարվածության աճի ու էներգակիրների վտանգի:

«Առայժմ հակամարտությունն ամփոփված է իր սահմաններում: Այն նման է սիրիական պատերազմի: Մեծ տերությունները չունեն միջամտելու շահագրգռվածություն, քանի որ չեն կարծում, որ արդյունքը կլինի արդյունավետ, և կողմերը չեն հակադրվի դրան»,- ընդգծում է Վեյթցը:

Նա գտնում է, որ ամենայն հավանականությամբ արտաքին միջամտության հնարավորություն կարող է ստեղծվել միայն կողմերից որևէ մեկի ռազմական հաջողությունից հետո:

Նյութն ամբողջությամբ՝ «Ամերիկայի ձայնի» կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031