Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչի բանալին մեր զինվորների ձեռքին է

Հոկտեմբեր 07,2020 10:00

«Ջաբհաթ ան-Նուսրա», «Ֆիրքաթ Համզա», «Սուլթան Մուրադ»՝ այս անունները մենք հաճախ ենք լսել վերջին 7-8 տարիների ընթացքում: Ցանկացած մարդ, ով հետեւում է լրահոսին, գիտի, թե ինչով են զբաղվում այդ խմբավորումների «մարտիկները»: Ընդ որում, պարտադիր չէ, որ իրադարձությունները ծավալվեն Միջին Արեւելքում՝ այդ մարդիկ քաղաքներ են ավերում, հեռուստախցիկի առջեւ գլուխներ են կտրում, մարդաշատ վայրերում ռումբեր պայթեցնում ոչ միայն Սիրիայում կամ Իրաքում, նրանք պատասխանատվություն են վերցնում նաեւ եվրոպական քաղաքներում բազմաթիվ ահաբեկչական ակտերի համար:

Եվ ահա այդ խմբավորումների անունները՝ որպես այսօր Արցախում ընթացող պատերազմի անմիջական մասնակիցների, հնչեցնում է ոչ թե հայկական կողմը, ոչ թե Սիրիայի նախագահ Ասադը, ոչ էլ անգամ էմանուել Մակրոնը, այլ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը, որն ահազանգում է պատերազմում ներգրավված «հազարավոր արմատականների մասին»: Սերգեյ Նարիշկինը ռուսաստանյան քաղաքական վերնախավի ազդեցիկ դեմքերից մեկն է, եւ հասկանալի է, որ առանց բարձրագույն մակարդակով քաղաքական որոշման նա նման խնդիրների մասին չէր խոսի:

Ենթադրում եմ, որ Նարիշկինի գերատեսչությունը Թուրքիայի կողմից բերված եւ Ադրբեջանի բանակում կռվող վարձկանների եւ ահաբեկիչների մասին նոր չէր իմացել. դրա մասին արդեն մի քանի օր է, որ խոսվում է: Երբ Մակրոնն էր այդ ակնհայտ փաստը նշել, Ալիեւը խիստ վիրավորվել էր եւ Ֆրանսիայի նախագահից ներողություն էր պահանջում: Հասկանալի պատճառներով՝ ռուսաստանյան հետախուզության հնարավորություններն այս տարածաշրջանում ավելի շատ են, քան, ասենք, Ֆրանսիայինը կամ որեւէ այլ երկրինը: Բայց Մոսկվան լռում էր, եւ դրա պատճառն, ըստ երեւույթին, այն էր, որ այնտեղ ուզում էին տեսնել, թե ինչպես են իրադարձությունները ծավալվում ռազմաճակատում: Եթե Ադրբեջանին, Թուրքիային եւ վերը թվարկած ջոկատներին հաջողվեր ներխուժել Արցախ եւ զբաղվել իրենց «սովորական» գործով (մորթելով եւ գլուխ կտրելով), ապա Ռուսաստանի, ինչպես նաեւ այլ տարածաշրջանային ու միջազգային խաղացողների մոտեցումն այլ կլիներ: Բայց, ինչպես տեսանք, ներխուժումը ֆանտաստիկայի ոլորտից է: Հիմա արդեն կարելի է «բաց տեքստով» խոսել ահաբեկիչների վտանգի մասին:

Այստեղից պարզ հետեւություն՝ բոլոր տեսակի քաղաքական, դիվանագիտական, բարոյական գնահատականներն ու մոտեցումները պայմանավորվում են միայն մեկ գործոնով՝ մեր բանակի հմուտ գործողություններով, մեր տղաների հերոսական պայքարով: Իհարկե, այդ պայքարի արդյունքները պետք է ամրապնդել այլ ճակատներում: Բայց ամեն ինչի բանալին մեր զինվորների ձեռքին է՝ նրա՛նք են մեզ հնարավորություն տալիս գլուխներս բարձր պահել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Իրատես says:

    Հիմա Ռուսաստանը մեզ զենքով օգնել ա պատերազմից անմիջապես առաջ(Իրանի օդային տարածքով) և պատերազմի ընթացքում ?

  2. Նարեկ says:

    Մեր բանակը, պատկերավոր ասած, Նոյ նահապետն է, իր տապանով: Նոյը ճիշտ վարքով փրկություն բերեց մարդկությանը: Մեր բանակը ցույց տվեց, որ ճիշտ աշխատելու դեպքում կարելի է ոչնչացնել կյանքին սպառնացող ամեն բան: ՓԱՌՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ:

  3. Ստեփան says:

    Իսկ ինչու չեք անդրադառնում հայտարարության մեջ նշված քուրդ էքստրեմիստներին և ինչ են դրանով ակնարկում՞

  4. Հ.Շ. says:

    արդարեւ, շատ բաներ՝ «ֆանտաստիկայի ոլորտից» են…

    պատերազմի աւարտէն ետք, յաջորդող ամիսների ընթացքին, թերեւս տարիներ ետք միայն, կ’ունենանք բաւարար տեղեկութիւն, իրողական տուեալներ, գիտնալու համար թէ ճիշդ ինչ տեղի ունեցաւ

    այս պահին սակայն, հասկացանք, կայ միայն ու բացառապէս մէկ տրամաբանութիւն, մէկ տրամադրութիւն, մէկ հոգեվիճակ՝ ռազմականը
    եւ մէկ ձայն՝ քարոզչականը

    իսկ եթէ այսքան հեշտ էր – նոյնիսկ ոմանց համար փաստօրէն՝ հաճելի, չասելու համար զուարճալի… -, խնդիրը լուծել զէնքերու, ռումբերու, կրակի եւ արեան ուղիով, ինչո՞ւ այդքան ժամանակ կորսնցուցինք…

    Մայիս 2018-էն ի վեր, տարրական բանականութիւնը անհետացած է Հայութեան մէջ

    բարին Աստուծմէ

  5. Հ.Շ. says:

    Յ.Գ. Ընդգծենք որ 1994-ին, ռազմական յաղթանակը շատ հաստատ էր: Սակայն այդ հիման վրայ, քաղաքական եւ դիւանագիտական «պատերազմը» չտուեց սպասելի արդիւնքները: Մինչ այն ժամանակ, շատ աւելի հնարաւոր էր հարցը վերջնականապէս փակել, քան թէ հիմա: Թուրքիան այսքան միջամուխ չէր խնդրին, Ռուսաստանն էլ աննշան դարձած էր, ինքզինք փրկելու խնդիր ունէր:

    Ռազմադաշտի վրայ, կարելի է կամք պարտադրել, մինչեւ ծայր: Սակայն ինչպէ՞ս կարելի է դա անել, այլ երկիրների պետութիւնների քաղաքական դիրքորոշումների նկատմամբ: Ռազմադաշտի յաղթանակը պիտի պարտադրէ որ մնացեալ աշխարհը Արցախի ճանչնա՞յ: Եւ դեռ, ասիկա ենթադրել կու տայ որ ռազմական պարտութեան պատճառով, ոչ միայն Ադրբեջանը լրիւ անձնատուր պիտի լինի, այլ Թուրքիան ալ վազ պիտի անձի իր միտումներից:

    Աւելին, ասիկա ենթադրել կու տայ որ այդ ամէնը կատարուելու է, առանց որ մեր կողմէ լինի նուազագոյն զիջում: Իսկ հիմա, այսքան հոսած հայ արիւնէ ետք, եթէ կէս քառակուսի քիլոմեթրի նկատմամբ զիջումի խօսք լինի անգամ մեր կողմէ, բառացիօրէն ներքին պատերազմ կը սկսի:

    Վերջապէս, պարզապէս յիշենք որ այս պատերազմը սկսելէն առաջ, պետական լրիւ ղեկավարութիւնը, Հայաստանի եւ Արցախի մէջ, ներառեալ ռազմական կոչում ունեցող անձեր, յայտնում էին թէ Արցախի խնդիրը ռազմական ուղիով չի լուծուիր: Այդ լուսաբանութիւնը ուղղուած էր նաեւ՝ հայերին:

    Եթէ խնդիրը պիտի լիովին եւ ամբողջովին լուծուի, մեր նահատակներին քանակը հանդուրժելի կը լինի: Սակայն եթէ չլուծուի՝ եւ խօսում ենք յետ-պատերազմական, քաղաքական լրիւ ու վերջնական լուծումի մասին, մեր ամէն մէկ զոհը պիտի ճզմէ մեր սիրտը – եւ նաեւ ոմանց խիղճը – :

    Այս պահի հրատապ հրամայականը՝ զինադադարն է: Զորս ձեռք բերելը, քաղաքական եւ դիւանագիտական դերակատարների գործն ու պարտականութիւնն է: Մինչ այդ, զօրավարները կը շարունակեն պատերազմը, ինչպէս որ պէտք է:

  6. Ruben says:

    Ruben says: Սեպտեմբեր 25, 2020 at 14:13 Կգա՞ մի օր, երբ թուրքական, սեմական, եվրոպական կամ ամերիկյան պետությունները կսկսեն խոսել իրենց վրա ՀՀ-ի քաղաքական ազդեցության մասին: Թե՞ ՀՀ «ընտրյալ» «իշխանները» հավերժ պետք է գոյություն մուրան ֆլան-ֆստանից սրա-նրա ազդեցության տակ: Միայն նա, ով պատրաստ է զոհաբերել իր կյանքը հանուն հայրենիքի, նա է արժանի կոչվել հայ և ազգի առաջնորդ:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/09/25/1137004/

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  7. Ruben says:

    Ruben says: Սեպտեմբեր 24, 2020 at 14:34 Բոլոր ՀՀ քաղաքական կազմակերպությունները «դե ֆակտո» և «դե յուրե» կատարում են օտարերկրյա պետությունների քաղաքական ղեկավարության մանիպուլյատիվ կամքը: Լեւոն Տեր Պետրոսյանի օրոք ստեղծված քաղաքական կուսակցությունները Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդներն են: 30 տարեկան ՀՀ-ն 1918 թ. Մայիսի 28-ի հայկական պետության իրավահաջորդը չէ, որը ճանաչվել է Անտանտի Գերագույն խորհրդի (Ազգերի լիգա) 1920 թ . հունվարի 19-ին: 30 տարի շարունակ բոլորն էլ ճիշտ են, որ միմյանց անվանում են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների գործակալներ: Որովհետեւ նորածին հանրապետությունում այդպես էլ չստեղծվեցին պետության հիմնասյուն հանդիսացող սեփական, պետական, ազգային հատուկ ծառայությունները: Չկա «հիմնասյուն»` չկա պետականություն/պետություն: Յան-եր կան, որ աշխարհը չունի, բայց գալիս են ու յանը տված յան տալիս…

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/09/24/1136749/

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031