Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում կամավորները զինվորների համար հաստ ջերմոցային ցելոֆաններից անձրեւային թիկնոց են կարում, որ զինվորական հագուստի վրայից հագնեն:
Նախաձեռնությունն իրականացնելու համար ինքնակազմակերպվել են, սկզբից երկու ուսանող մեկին են ասել, հետո՝ մյուսին, այնուհետեւ Ֆեյսբուքում հայտարարություն են տարածել, եւ շուտով իրենց են միացել տարբեր վայրերից մարդիկ, զինվորների մայրիկներ: Ուսանողներից Աստղիկ Ղազարյանը պատմեց, որ իրենց շատ են զանգահարում, հարցնում՝ ինչով օգնեն. «Մի կին զանգել ասում էր՝ մի տատիկ կա, շատ է ուզում ձեզ օգնել, կարա՞ գա՝ ճաշ եփի»:
Ինչպես պատմեց ուսանողը, հումքը սեփական ուժերով են գնում, իրենց նաեւ օգնում են ցանկացողները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ են համագործակցում: Կարված անձրեւանոցների վրա էլ իրենց ջերմ խոսքերն են գրում եւ զինվորներին ուղարկում: Անձրեւանոցներից մեկի վրա գրված էր. «Հաղթելու ենք, մեր քաջե՛ր»:
Անի ԱՎԱԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում