Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Արման Նավասարդյանը չի բացառում, որ Ալիեւը կորցնի իր իշխանությունը. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 07,2020 07:40

«Սա լուրջ պատերազմ է, որտեղ կյանքի եւ մահվան հարց է լուծվում։ Այստեղ միայն Արցախի խնդիրը չէ։ Այս ամենի «կնքահայրը» Թուրքիան է, քանի որ գործ ունենք այդ երկրի կողմից մշակված, ծրագրված սցենարի հետ իր բազմավեկտոր ուղղություններով»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Նավասարդյանը։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, զրուցակիցս համարում է 1915 թվականի թուրքական քաղաքականության տրամաբանական շարունակությունը։

Իսկ ի՞նչ ստացավ այս ամենից Ադրբեջանը։ Փաստն այն է, որ Թուրքիան առիթից սկսել էր օգտվել դեռ այն ժամանակից, երբ տավուշյան հարձակման շրջանում զորախաղերի անվան տակ նոր զորքեր մտցրեց Նախիջեւան։ Թուրքիայի ռազմական քաղաքականությունը, գերակայությունը զենքերի, մասնագետների առումով, աստիճանաբար Ադրբեջանը դարձնում են երկրորդական պետություն։ Ադրբեջանի ներքաղաքական լարված իրավիճակը, ռազմական պարտությունը եւ մի շարք այլ գործոններ հաշվի առնելով, Նավասարդյանը չի բացառում, որ Ալիեւը կորցնի իր իշխանությունը։

«Այսօրվա դրությամբ Հայաստանն իր վրա է վերցրել քաղաքակիրթ աշխարհի խնդիրները, մասնավորապես պայքարն ահաբեկչության դեմ։ Էլ չենք խոսում այն մասին, որ վարձկան-ահաբեկիչներին տարածաշրջան բերելը խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ մյուս երկրների սրբազան պարտքն է պայքարել նմանների դեմ։ Հիմա Հայաստանն է իրենց գործն անում՝ դառնալով առաջամարտիկ այս հարցում»,- նշեց Նավասարդյանը»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031