Լրահոս
Օրվա լրահոսը

Այնպես պետք է անենք, որ զարգանա ռազմական ինովացիան, ռազմական բարձրակարգ տեխնոլոգիական ոլորտը. Ատոմ Մարգարյան. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 07,2020 07:00

«Պատերազմ է: Իսկ պատերազմը նաեւ իր դասերն է տալիս: Շատերը, ովքեր մինչ այժմ չէին պատկերացնում, հիմա արդեն շատ հստակ, շոշափելի ընկալում են, որ մեզ բոլորովին այլ որակի տնտեսություն է պետք: Տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակն ու մեր աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ նոր պատերազմները բացառել պետք չէ: Համենայնդեպս, ճիշտը միշտ պատրաստ լինելն է՝ կորուստները հնարավորինս նվազագույնի հասցնելու եւ անընդհատ ու անընդհատ զարգանալու համար: Միայն այդպես կկարողանանք ապագայում խուսափել պատերազմներից եւ հայ զինական ուժի համար ամուր թիկունք ու բոլորիս համար հզորագույն երկիր կառուցել:

Ի՞նչ պետք է անենք տնտեսական ոլորտում, արդյո՞ք ինչ-որ ուղղություններ պետք է փոխենք, վերանայենք կամ նոր ուղղություններ բերենք, կտրուկ քայլե՞ր են պետք, թե՞ ցայսօր եղածը շարունակել է անհրաժեշտ: «ՀՀ»-ի զրուցակիցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանն է:

Ըստ նրա, ինովացիան է մեր փրկությունը, այնպես պետք է անենք, որ զարգանա ռազմական ինովացիան, ռազմական բարձրակարգ տեխնոլոգիական ոլորտը: Հայաստանը միշտ եղել է բարձր տեխնոլոգիաների երկիր: Խորհրդային շրջանում մի քանի կենտրոն է եղել՝ Մոսկվա, Լենինգրադ, Նովոսիբիրսկ, Երեւան: Ունենալ ներուժը, ունենալ ուղեղը, զինական ուժը եւ չհաղթե՞լ՝ անհնար է: Մեր ռազմատեխնիկական, տեխնոլոգիական, ինժեներական միտքը միշտ մեկ քայլ առաջ է: Ուրեմն՝ հենց այսօ՛ր մենք պետք է մտածենք ապագայու՛մ էլ հաղթելու մասին: Եվ այս դեպքում ոչ մի շանս չունի ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան եւ ո՛չ էլ մեկ ուրիշ թուրքանման էթնոս…»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031