ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ՖԲ էջում գրում է.
Համախմբումը չի կարող լինել միայն մի կողմի նախաձեռնությամբ։ Ա՛յ մանկամիտ անմեղսունակներ, գոնե հիմա ներքին թշնամի մի փնտրեք, գոնե հիմա լռե՛ք։
Բոլորին՝ ովքեր դեռ չեն գիտակցել՝ ինչ է կատարվում և ովքեր դեռ սահմաններից ներս թշնամիներ են փնտրում, որովհետև իրենք միայն թշնամացնել, պառակտել ու մթնոլորտ պղտորել են կարողանում, խորհուրդ եմ տալիս գնալ սահման. գուցե սթափվեն։
Վերջը հասկանալու ե՞ք ձեր պարտականությունները, պատասխանատվության չափը։ Լավ, վերջիվերջո, լրջանալո՞ւ եք դուք։