Լրահոս
Օրվա լրահոսը

Աստված պահապան, Xwade qomak

Հոկտեմբեր 07,2020 13:30

Մենք ապացուցել ենք, որ մենք ենք մեր կյանքի երաշխավորը

Ցավոք, մենք նույնպես կարող ենք հայտնվել համաշխարհային գլոբալ պայքարի թատերաբեմում։ Մենք բոլորս պետք է գործենք հանուն մեր երկրի անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության եւ մեր ընդհանուր տանը՝ Հայաստան աշխարհին սպառնացող վտանգի վերացման համար։ Ժամանակը չի սպասում, հավաստի տվյալների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը ղեկավարվում եւ թելադրվում են Թուրքիայից ժամանած զինվորականների կողմից, որոնք ադրբեջանցի երիտասարդներին «ուղարկում» են կործանման։ Իսկ Ադրբեջանի, առավել եւս Ալիեւյան կլանի գոյությունն իրենց շատ չի հետաքրքրում։ Միգուցե Թուրքիան փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը։

Ժամանակին Հռոմի պապը կոչ է արել պայքարել սեփական անտարբերության դեմ, պայքարել «կեղծ» չեզոքության դեմ։
«Միջազգային հանրություն», մեծ չարիք է կախված մեր տարածաշրջանի գլխին, այսօր հրատապ համախմբվելու կարիք կա, մեր տարածաշրջանում վճռվում է ոչ միայն մեր, այլ բոլորիս ճակատագիրը։ Ադրբեջանա-թուրքական ահաբեկչությունը կարող է շատ անկանխատեսելի լինել։ Աշխարհի գերհզորներ, մեր տարածաշրջանում պատերազմ է, որը սպառնում է բոլորիս։ Եկել է ռեալ մտածելու ժամանակը։ Հավատացեք, եթե հետ ես ընկնում ժամանակի ընթացքից, կամ չես գնահատում այն, դառը պատասխանները չեն ուշանում։ Մենք լռել, սպասել, հանդուրժել գիտենք, ճակատագրի բախտից նեղանալ չգիտենք, բայց հաստատ ազատ ու անկախ ապրել գիտենք։

Կյանքը հավերժ չէ, այն, ինչ կառուցվել է տարիներ շարունակ, կարող է կործանվել նաեւ մեկ ակնթարթում։ Միեւնույն է, մենք՝ հայաստանցիներս, կշարունակենք կառուցել, որովհետեւ ապրելու կամք ու իրավունք ունենք։ Մեր սրտում առկա է ցավը, որը վաղեմություն չունի, բայց միեւնույն է՝ կյանքը կհաղթի, մենք կհաղթենք։ Վստահ եմ, որ հերթական փորձությունն էլ կհաղթահարենք։ Մենք անկեղծորեն հավատում ենք Աստծուն, հավատում ենք մեր հաղթանակին, մենք չենք ընդունում ատելություն եւ մոլագարության հասցնող չարության ցանկացած դրսեւորում։ Հավատացած ենք ու վստահ, որ մեր ապրելու իրավունքը մեր ձեռքում է, իսկ աշխարհն օգնում է նրան, ով ինքն է իրեն օգնում։

Հայոց բանակի զինվոր, եղիր այն ամուր «վահանը», որ երբեք ոչ ոք չկարողանա խոցել քեզ, իսկ մենք հավատում եւ վստահում ենք մեր «վահանի» ամրությանը։ Ադրբեջանա-թուրքական ահաբեկիչները հարվածում են խաղաղ բնակավայրերին, որն ինքնըստինքյան նշանակում է, որ հակառակորդի բոլոր պլանները տապալվել են։ Խաղաղ բնակչությանը հրետակոծելը հատուկ է ահաբեկիչներին, այսօր պարզ է, որ Բաքուն եւ Անկարան կրկին սխալվել են։ Մենք կռվում ենք մեր ընդհանուր տանը, խաղաղ ապրելու համար, մենք չենք վախենում, մենք չենք ահաբեկվում, մենք չենք ընկճվում, բայց երիտասարդներ են զոհվում։ Խաղաղ բնակիչներ են սպանվում։ Գլոբալ խաղաղությունը եւ անվտանգությունը վտանգի տակ է։ Սթափվեք օր առաջ, ձեր մասին մտածեք, մենք վերջ տեսնում ենք։ Մենք լավ տեսնում ենք, մնում է դուք էլ «լավ» տեսնեք։ Ժամն է կանխել թուրքական ռազմական միջամտության ընդարձակումը։ Վտանգը ռեալ է, «աչքերը փակելու» ժամանակը չէ։ Հավերժ փառք մեր զոհերին, ցավակցում ենք, շատ ափսոս, ի սեր Աստծո, մի քչացեք, մի հեռացեք, ձեր կորուստն ահավոր է, շատ ծանր ու ցավալի։

Տղերք ջան, կորստյան արցունքները շատ ցավոտ են, սպասում եմ դիմավորելու, գրկախառնվելու ուրախ արցունքներին։ Մենք երբեք ձեզ բացակա չենք դնելու, չէ՞ որ դուք զոհվել եք մեր ապրելու համար։

Մենք հաղթելու ենք։

Աստված պահապան, Xwade qomak:

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ

«Առավոտ» օրաթերթ
06.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031