Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկների ժպիտներն ավետում են վաղվա օրը

Հոկտեմբեր 07,2020 12:30

Թշնամին իր վարքը ցույց տալով՝ օրեր շարունակ նշանառության տակ ունենալով խաղաղ բնակչությանը` հրթիռակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաեւ մի շարք գյուղեր եւ այլ քաղաքներ։ Կյանքը տեղափոխվել է ապաստարան։

Չոր ու սառը պատերին ջերմություն են տալիս երեխաների ժպիտները։ Նրանց աչքերում խաղաղությունն է փայլատակում։ Մեկի եղբայրն է առաջնագծում, մյուսի հայրը, հարեւանը, բարեկամը։

Օդային տագնապի ազդանշանը սովորական բան է դարձել, կարծես դպրոցական զանգ լինի, ուղղակի այն դեպի նկուղ է ուղեկցում։

Նկուղների զրույցն այլ է…
– Մամ, էն հի՞նչ սյասերա…(մամ, էն ինչ ձայներ է):
– Բալաս, հըրսանեքա (բալես, հարսանիք է):
– Ծափ տա՞մ (ծափահարե՞մ):

***
– Մամ, պա քինյո՞ւմ չընք հըրսնքեն մաշիններին առաջը կապինք… (մամ, իսկ չե՞նք գնում հարսանիքի մեքենաների ճանապարհը փակենք):

– Չէ, բալաս… ստա տի հըրսանեք չի (չէ, բալես, սա այդպիսի հարսանիք չէ):

Դեռ խաղաղության սպասող երեխաները ժպտում են։ Նրանք նաեւ իսկական հարսանիքի են սպասում, բայց ոչ այս մեկի նման…

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Արցախ

«Առավոտ» օրաթերթ
06.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031