ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է BBC World News-ին տված հարցազրույցից մի հատված.
«Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետեւ միշտ այնտեղ բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն: Դրա համար էլ այսօր ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է առաջարկվում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են` քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել նման բան»:
BBC World News-ին տված հարցազրույցիցս մի հատված: «Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետեւ միշտ այնտեղ...
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on 2020 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի