medialab.am. Մարտի դաշտում վիրավորվել է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը: Բադասյանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից գտնվում էր առաջնագծում:
Ինչպես տեղեկացրեցին «Մեդիալաբին» Բադասյանի մտերիմները, Բադասյան գլխի շրջանում վիրավորում է ստացել: Նրան վիրահատել են Գորիսում: Վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր: Վահան Բադասյանը վիրահատությունից հետո դեռեւս գիտակցության չի եկել: Այս պահին նրան տեղափոխում են Երեւան: