ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Արցախի տեղեկատվական շտաբում հայտարարեց. «Սա միայն Արցախի, միայն հայի խնդիր չէ : Սա արդեն գլոբալ, աշխարհի խնդիրն է դառնում: Աշխարհը պիտի պայքարի: Առայսօր մենք դեռեւս լսում ենք կոչեր երկու կողմերին, եւ դա նույնիսկ զայրույթ է առաջացնում: Մենք ի՞նչ կոչ լսենք, եթե մեր զինվորի թիկունքում հայրենիքն է, իր երեխան է, իր տունն է: Իսկ թուրքի հետեւո՞ւմ ինչն է: Նա եկել է գրավելու, ուզում է խլել մեր հայրենիքը, ինչը մենք, բնականաբար, թույլ չենք տալու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ