ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Արցախի տեղեկատվական շտաբում ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմը, որ նրանք հրահրել են Արցախի Հանրապետության դեմ, որակեց ոճրագործություն:
«Ես հիմա խոսում եմ որպես կին, որպես մայր: Պատերազմները մղում են բանակները, այսինքն՝ տղամարդիկ: Անթույլատրելի է, որ զոհվում են երեխաներ, կանայք, ծերեր: Այսինքն, սա ոչ թե պատերազմ է դառնում, այլ ահաբեկչություն: Սա մոռանալ չի կարելի, պետք է սրա մասին անընդհատ խոսել, որ բնակելի տարածքները ռմբակոծելը, որտեղ երեխաներ կան, իսկ նրանք չեն տարհանվել, ոճրագործություն է: Մարդիկ այստեղ ապրում են,այնքան են կպած իրենց հողին, որ չեն պատկերացնում, թե կարելի է թողնել հայրենիքը եւ գնալ», -ասաց նա՝ նկարագրելով Ստեփանակերտի թուրք-ադրբեջանական ահաբեկչական հրետակոծությունը:
Նաեւ հավելեց, որ թուրքը հիմա ուզում է անել այն, ինչ չկարողացավ անել 1915 թվականին: «Սակայն սա 21-րդ դարն է եւ այս դարում աշխարհը լռելու իրավունք չունի: Մենք բազմիցս կոչ ենք արել, որ հիմա ժամանակն է ճանաչելու Արցախի Հանրապետությունը եւ վերջ դնելու ահաբեկչությանը: Որեւէ պետություն այսօր ապահովագրված չէ, որ նույն Թուրքիան վաղը իր դեմ է անելու այս նույն բանը»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ