Նիդերլանդների «Հանուն Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդ Խիրտ Վիլդերսը, կցելով Հաագայում Ադրբեջանի դեսպանի կողմից իրենց ուղարկված մեղադրական նամակը, այսօր իր թվիթերյան էջում գրառում է արել, որտեղ վերահաստելով իր դիրքորոշումը գրել է. «Այն փաստը, որ Հաագայում Ադրբեջանի դեսպանն ինձ ուղարկում է ատելությամբ լի նամակ, հստակ ապացուցում է իմ կարծիքը. նրանց չի կարելի վստահել»: Նույն գրառման մեջ Վիլդերսը կրկնել է․ «Ես միշտ աջակցելու եմ իմ քրիստոնյա հայ բարեկամներին՝ ընդդեմ Ադրբեջանի բռնի իսլամական բարբարոսության»։