Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաներին օրենքով հնարավորություն կտրվի սոցփաթեթի գումարը նվիրել հիմնադրամին. օրինագիծը՝ ԱԺ-ում

Հոկտեմբեր 06,2020 19:15

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ գումարեց՝ կառավարության նախաձեռնությամբ: Քննարկվեց հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը, որով, ըստ օրինագծի զեկուցող, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի՝ նպաստավոր պայմաններ են ստեղծվում հարկային/վարկային կազմակերպությունների համար. «2020թ.-ի օգոստոսի 31-ի դրությամբ անհուսալի կամ 91 եւ ավելի օր չսպասարկված վարկերի տույժերն ու տուգանքները կներվեն՝ առանց հարկային հետեւանքների: Օրինագծի հրատապությունը պայմանավորված է իրավիճակով, երբ վարկառուները, կորցնելով եկամուտները, վարկերը սպասարկելու խնդիր ունեն»:

Մյուսը պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցփաթեթի ծախսման մասին օրենքին է վերաբերում. «Օրենքը չորս ուղղություն է սահմանում, եւ սոցփաթեթի գումարն այլ ուղղություններով չի կարող ծախսվել: Մինչդեռ ստեղծված իրավիճակում շատ պաշտոնյաներ ցանկություն են դրսեւորում չօգտագործած սոցփաթեթի գումարն ուղղել հանրապետական նշանակության հիմնադրամների կողմից միջոցների հավաքագրմանը: Օրինագիծը տալիս է այդ հնարավորությունը»: Երրորդ օրինագծով, ինչպես Արման Պողոսյանը նշեց, ենթադրվում է «2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն. «Հայտարարված ռազմական դրությունը սահմանում է, որ տասը օրում կառավարությունը պետք է ԱԺ-ի քննարկմանը ներկայացնի ընթացիկ բյուջեի փոփոխությունների վերաբերյալ օրինագիծ: Այն քննարկվել է կառավարությունում եւ ներկայացվել ձեր դատին»: Օրինագծերի երկրորդ՝ ամբողջական ընթերցումը տեղի կունենա վաղը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031