33 –ամյա վարդենիսցի պայմանագրային զինծառայող Վարդան Պողոսյանի երեքամյա զույգ աղջիկները՝ Միլենան ու Գայանեն միայն տարիներ անց կգիտակցեն ու կհպարտանան իրենց հորով, որը հանուն հայրենիքի զոհեց կյանքը։ Իսկ մեծ աղջիկը՝ 8-ամյա Ռիման արդեն արցունքները զսպելով՝ անթաքույց հպարտությամբ իր ընկերներին կպատմի հոր մասին։
Երկուշաբթի Վարդենիսում հրաժեշտ տվեցին փորձառու զինծառայողին, որը զոհվեց հոկտեմբերի 3-ին՝ Քարվաճառում։
«Ընտանիքին նվիրված էր, գժվում էր աղջիկների համար, միշտ ծառայության օրերին անպայման պիտի զանգեր, խոսար հետները, որպեսզի հանգիստ լիներ»,–մեզ հետ ունեցած զրույցում ասաց Վարդան Պողոսյանի բարեկամներից մեկը։
Երկար տարիներ ծառայելով ՀՀ Զինված ուժերում, Վարդանը տիրապետում էր ռազմական հմտությունների։ Հրամանատարը խոստացել էր միջնորդել՝ հեռակա կարգով ուսանելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որպեսզի էլ ավելի ամրապնդվեին Վարդանի գիտելիքները։ Ինչպես այդ, այնպես էլ Վարդան Պողոսյանի շատ ծրագրեր կիսատ մնացին։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ