Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղան. Միացյալ Թագավորության և Կանադայի համատեղ հայտարարությունը

Հոկտեմբեր 06,2020 18:25

Միացյալ Թագավորության և Կանադայի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական բախումների վերաբերյալ

ՄԹ արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը նշել են․

«Կանադան և Միացյալ Թագավորությունը վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շրջակայքում շարունակվող ռազմական գործողությունները դադարեցնելու հրատապ անհրաժեշտությունը:

Մենք հատկապես մտահոգված ենք քաղաքացիական տարածքների հրետակոծման մասին հաղորդագրություններով և ցանկանում ենք մեր ցավակցությունը հայտնել ողբերգականորեն իրենց կյանքը կորցրածների ընտանիքներին: Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը:

Մենք վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարություններին: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին և երկու պետությունների բարեկամներին կրկնապատկել իրենց ջանքերը՝ ի նպաստ ռազմական գործողությունների դադարեցման, և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել ճգնաժամը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծումը հապաղում է: Դա հնարավոր է միայն բանակցային կարգավորման, այլ ոչ թե ռազմական գործողությունների միջոցով: Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղան՝ այդ ուղղությամբ առանց նախապայմանների աշխատելու նպատակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031