«Թուրքերն իմ խոսքերը խեղաթյուրելով՝ փորձում են արդարացնել իրենց մասնակցությունն այս պատերազմում: Ուզում եմ իրենց ասել, որ մեզ՝ եզդիներիս, երբեք չխառնեք քրդերի հետ: Մենք լուրջ մասնակցություն ունենք այս գործընթացում, եւ մեր քայլերից չենք հրաժարվելու»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլի» ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Նա դիմեց Ադրբեջանի տարածքում ապրող տեղաբնիկներին. «Դուք ձեր պատմական հայրենիքում եք եւ ինքնորոշվելու իրավունք ունեք: Եզդիները տրամադրում են իրենց ռեսուրսները, որպեսզի դուք կառուցեք ձեր պետականությունը: Եզդիները Հայաստանում հայի հետ հավասար քաղաքացի են իրենց զգում եւ միասին են անցնում այս ճանապարհը»:
Ռուստամ Բաքոյանի փոխանցմամբ՝ ՊԲ պաշտպանական ուղղություններից մեկում հենց եզդիական ջոկատն է կռվում Թուրքիայի կողմից Սիրիայից բերված ահաբեկիչների դեմ. «Վարձկաններին հիշեցնեմ, որ եզդիները պարտք ունեն եւ այդ պարտքը մարտի դաշտում են տալու՝ 2014թ.-ին Սինջարում եզդիների ցեղասպանության համար»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ