Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պաշտոնական Անկարան հրահրում է Բաքվին գնալ ռազմական գործողությունների շարունակությանը». Տաթեւիկ Հայրապետյան

Հոկտեմբեր 06,2020 17:37

«Այս ժամերին, երբ Թուրքիայի ԱԳ նախարարը գտնվում է Բաքվում, վերջինս հայտարարում է, որ շարունակում են  լայնածավալ ռազմական գործողությունները: Սա եւս փաստում է, որ պաշտոնական Անկարան հրահրում է Բաքվին գնալ ռազմական գործողությունների շարունակությանը»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:

Նա շեշտեց՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, թե հրադադարն իմաստ չունի:

«Այն, որ Ադրբեջանի բանակն ու Իլհամ Ալիեւը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմերից, քննարկումից դուրս է: Այն, որ մենք այսօր կռվում ենք մշտապես պարտվող եւ պարտված ադրբեջանական բանակի դեմ, եւս փաստ է: Այդուհանդերձ, միջազգային հանրությունը եւս համոզվում է, որ այս կռվում խոսքն ապրելու իրավունքի, ահաբեկիչների դեմ պայքարի մասին է: Թուրքիան պետք է բացառվի Արցախի հարցում որեւէ դեր ունենալու իրավունքից: Միայն այդպես հնարավոր կլինի ապահովել տարածաշրջանի կայունությունը»,-շեշտեց պատգամավորը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031