Արաբական պետությունների լիգան պատժամիջոցներ է նախապատրաստում Թուրքիայի դեմ։ Այս մասին հայտնում է Al Monitor- ի սյունակագիր Մուստաֆա Սոմնեսը։
«Թուրքիայի տնտեսությունը ներկայումս բավականին թույլ է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, երկիրն ունի նաև ազգային արժույթի լուրջ խնդիրներ, որոնք 2018 թվականից ի վեր հարվածում են Էրդողանի ռեժիմին։ Թուրքիայում իրավիճակը կարող է ավելի վատթարանալ, քանի որ արաբական երկրները՝ ի դեմս Արաբական պետությունների լիգայի, տնտեսական պատժամիջոցներ են պատրաստում Անկարայի դեմ:
Եգիպտոսը Թուրքիայի դեմ արաբական միացյալ քաղաքական գծի առաջնորդն է, ինչը ցույց տվեց նաև Արաբական պետությունների լիգայի վերջին հանդիպումը: Իհարկե, դեռ հարց է, թե որքանով կարող են արաբական պետությունները քայլեր ձեռնարկել Անկարայի դեմ, բայց Թուրքիայի տնտեսությունն այժմ չափազանց խոցելի է լայնամասշտաբ պատժամիջոցները անտեսելու կամ դիմակայելու համար »,- գրում է Infoteka24 կայքը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ