Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչ հարցեր է քննարկել ԵՄ դեսպանը՝ Մակունցի սենյակում՝ մոտ 1 ժամ. Եղոյանը՝ հանդիպման մանրամասների մասին

Հոկտեմբեր 06,2020 17:25

Ինչպես տեղեկացրել ենք,  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը մոտ մեկ ժամ տեւած հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցությունում: Հանդիպմանը մասնակցել են Լիլիթ Մակունցը եւ Արման Եղոյանը:

Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ տիկին Վիկտորինի հետ քննարկվել են մի շարք հարցեր, ներկայացվել է իրավիճակը բոլոր այն նրբություններով, որ կարող է մի քիչ հասու չլիներ տիկին դեսպանին. «Ինքը ավելի քան հիմա տեղեկացված է: Ինչի մասին որ կարող է ձեզ մոտ հարց ծագել, այդ ամեն ինչի մասին խոսել ենք»:

Ըստ Եղոյանի, Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները, այն, որ մեղադրում են Թուրքիային Սիրիայից գրոհայիններ բերելու մեջ, դա արդեն իսկ քայլ է:

Իսկ թե ԵՄ-ն չի՞ պատրաստվում այդ երկու պետություններին՝ Ադրբեջանին ու Թուրքիային հայտարարել՝ որպես ահաբեկչական երկրներ՝ Եղոյանը պատասխանեց. «Դա կախված կլինի իրադարձությունների հետագա զարգացումից, նման որոշումները մեկ շաբաթում չեն կայացվում: Եթե Թուրքիան չդադարեցնի այս գործողությունները, դա պետք է հավելյալ քննվի ու դրա վերաբերյալ պետք է կայացվի որոշում: Պետք է լինի կայուն ներգրավվածություն կոնֆլիկտում, որն արդեն տեսնում են: Որոշ երկրներ արդեն հրաժարվել են զենքի վաճառքից»:

Թե կոնկրետ ի՞նչ է ասել ԵՄ դեսպանն այդ հանդիպմանը, ո՞րն է եղել հանդիպման այսպես ասած «մեխը»՝ Արման Եղոյանն ասաց, որ մեր հաղթանակից հետո, ռազմական գործողությունների ավարտից հետո ունենալու ենք լրիվ այլ իրավիճակ. «Մի բան ակնհայտ է, որ այսօր եվրոպական երկրները եւ ամբողջ աշխարհը գիտակցում է, որ սա այլեւս տարածքային վեճ չէ, սա վերաճել է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության մի ճակատի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031