Հոկտեմբերի 6-ին հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը։ Դատական նիստին չէին ներկայացել գործով մեղադրյալներ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը։
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանը միջնորդություն է ներկայացրել գործի քննությունը հետաձգելու մասին, և տեղեկացրել է, որ Սեյրան Օհանյանը շարունակում է մնալ Արցախի Հանրապետությունում և առկա իրավիճակում չի կարող վերադառնալ և ներկայանալ դատական նիստին։ Եվ խնդրել է Սեյրան Օհանյանի բացակայությունը ճանաչել հարգելի, և գործի քննությունը հետաձգել։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ևս միջնորդեց դատական նիստը հետաձգել մինչև հոկտեմբերի 27-ը՝ նկատի ունենալով ստեղծված իրավիճակը։
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա պայմաններում գործի քննությունը չի կարող շարունակվել, հետաձգեց դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Մարտի 1-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ.-ի դրությամբ՝ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, պաշպանության նախկին նախարար, 2008թ.-ի դրությամբ՝ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանը։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ