Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մի որոշում է, որ պետք է 27 պետություն միասին կայացնեն». ԵՄ դեսպանը՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին

Հոկտեմբեր 06,2020 16:39

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը մոտ մեկ ժամ տեւած հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցությունում: Հանդիպմանը մասնակցել են Լիլիթ Մակունցը եւ Արման Եղոյանը:

Հանդիպումից հետո դեսպանն ասաց. «Մենք հետեւում ենք իրադարձություններին Բրյուսելից, ԵՄ բարձր ներկայացուցիչները կապի մեջ են արտգործնախարարության հետ եւ մենք շատ հստակ ասել ենք, որ քաղաքացիական անձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը հանդուրժելի չէ որեւէ դեպքում»:

Դիտարկմանը, որ փաստն այն է, որ ձեր հորդորներին Թուրքիան ու Ադրբեջանը չեն արձագանքում, չեն դադարում ռազմական գործողությունները՝ ԵՄ դեսպանը պատասխանեց. «Դա պետք է հարցնեք իրենց, ոչ ինձ»:

Հարցին՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ ԵՄ-ն չի՞ կիրառելու, որպեսզի զսպի ագրեսիան՝ ԵՄ դեսպանը պատասխանեց. «Սա մի որոշում է, որ պետք է 27 պետություն միասին կայացնեն եւ ես չեմ կարող բոլորի փոխարեն ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031