Հայաստանի և Ադրբեջանի միջեւ մարտական գործողությունների բռնկումը արագ վերածվում է լայնամասշտաբ պատերազմի, որը սպառնում է տարածաշրջանում կայունությանը։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ի մշտադիտարկման հանձնաժողովի ղեկավար Մայքլ Աստրուպ Յենսենը։
«Երեկ մշտադիտարկման հանձնաժողովի նիստում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ներկայությամբ քննարկել ենք այդ տագնապալի իրադարձություները և երկու երկրներին էլ կոչ ենք արել լիարժեք կատարել Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները և պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Հանձնաժողովը երկու պետություններին էլ կոչ է անում համաձայնության գալ հրադադարի մասին առանց նախապայմանների և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին։ Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ՝ այս պետությունները պարտավորվել են խաղաղ ճանապարհով լուծել իրենց վեճերը»,- ասել է Յենսենը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ