Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ անում ենք՝ իրավիճակը կայունացնելու համար». ԵՄ դեսպանի պատասխանը՝ Ադրբեջանն ու Թուրքիան ահաբեկիչ պետություն ճանաչելու հարցին

Հոկտեմբեր 06,2020 16:15

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը քիչ առաջ ԱԺ-ում էր՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակում:

Հանդիպումից հետո Aravot.am-ի հետ զրույցում ԵՄ դեսպանն ասաց, որ բոլոր հարցերը քննարկել են ու ԵՄ-ն ամեն ինչ անում է, որ այս սարսափելի բռնությունները դադարեն, կողմերը վերադառնան բանակցությունների սեղան:

Մեր հարցին, թե ինչու Թուրքիային եւ Ադրբեջանին չեք հայտարարում որպես ահաբեկչական երկրներ՝ նկատի ունենալով, որ նրանց՝ Սիրիայից ահաբեկիչներ վարձելը ապացուցված փաստ է արդեն՝ դեսպանը պատասխանեց, որ ուզում են նախեւառաջ կայունացնել իրավիճակը. «Խնդրում եմ, հասկացեք այս իրավիճակը»:

Նա վստահեցրեց, որ ԵՄ-ն իսկապես ամեն հնարավորն անում է՝ ռազմական սրացումը դադարեցնելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031