Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ Թուրքիա, ի՞նչ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղն ազատություն է պահանջում». Իտալիայի «Լեգա» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները բողոքի ցույցի են անցկացրել

Հոկտեմբեր 06,2020 17:10

Հոկտեմբերի 5-ին հայ ժողովրդին իրենց համերաշխությունը հայտնելու նպատակով Իտալիայի ընդդիմադիր «Lega» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներ, որոնց թվում էին Հռոմի քաղաքապետարանի խորհրդական և քաղաքապետարանում «Lega» խմբի նախագահ Մաուրիցիո Պոլիտին, սենատոր Վիլյամ դե Վեկիսը և այլք, ցույց են անցկացրել Իտալիայում ՀՀ դեսպանությանը հարակից հրապարակում։

Ցույցի ընթացքում մասնակիցները վանկարկում էին «Ի՞նչ Թուրքիա, ի՞նչ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղն ազատություն է պահանջում։ Այդ տարածքը Ադրբեջան չէ» բառերը և ցուցադրում «Ազատություն Լեռնային Ղարաբաղին», «Համերաշխություն հայ ժողովրդին» գրառումներով պաստառներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031