Արցախյան պատերազմում նահատակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սան Արմեն Գրիգորյանը։ Ակումբից մեզ տեղեկացրեցին, որ նա 19 տարեկան է, փոքրուց խաղում էր «Շիրակ» ֆուտբոլային ակումբում։ Նրանք երեք երեխաներ են՝ երկու եղբայր, մի քույր, եղբայրը մահացել էր անցած տարի դժբախտ պատահարից։
Շիրակ ֆուտբոլային ակումբն իր էջում գրել է․
«Ցավալի լուր առաջնագծից:
Մեր սան Արմեն Գրիգորյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո’ր ջան:
Կարդացեք նաև
«Շիրակ» ՖԱ-ն իր խորին ցավակցություն է հայտնում Գրիգորյանների ընտանիքին և հարազատներին»:
Հիշեցնենք, որ հայրենիքը պաշտպանելիս՝ նահատակվել էր «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ևս մեկ սան՝ Պավլիկ Մանուկյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ