Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բնականաբար առաջին հերթին ՌԴ-ն կկատարի իր կարեւոր դերը՝ այս տարածաշրջանում խաղաղություն ապահովելու». Ռուբինյան

Հոկտեմբեր 06,2020 14:58

«Այս պատերազմի երկրորդ, երրորդ օրերից սկսած՝ միջազգային խաղացողների եւ ընդհանրապես միջազգային մամուլի եւ հանրության շրջանում որոշակի ընկալման փոփոխություն տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, մեզ համար ձեռնտու փոփոխություն: Աշխարհն ընդունեց այն փաստը, որ Թուրքիան ներգրաված է պատերազմի մեջ ու նաեւ տեռորիստներ է ներգրավել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ըստ նրա դիվանագիտական առումով սա շատ դրական է մեզ համար ու մեծ հնարավորությունների տեղ է բացում:

«Հիմա, անկախ դիվանագիտական հաջողություններից, ամենակարեւորը՝ ռազմաճակատում եւ թիկունքում պինդ կանգնելն է, որովհետեւ մեր դիվանագիտությունը կարող է հաջողել այն դեպքում, թե մենք, որպես ժողովուրդ ու որպես ԶՈՒ, պինդ կանգնենք»,- ասաց Ռուբինյանը:

Հարցին՝ երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպեց Թուրքիայի արտգործնախարարի եւ նախագահի հետ, ի՞նչ է ակնկալվում այս հանդիպումից եւ երկուստեք հայտարարությունները ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Ռուբինյանը պատասխանեց. «Վերջին շրջանում Թուրքիայի հայտարարությունների վերաբերյալ նոր ասելիք չկա: Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերը եւ վերածվել է տեռորիստ պետության: Մենք բոլորից ակնկալում ենք շատ կոշտ հանդիմանում ու կոշտ քննադատություն՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի այս հակաօրինական, հակահումանիստական եւ ագրեսիվ գործողություններին: Մնացած առումով կտեսնենք»:

Խոսելով դաշնակից պետությունների մասին՝ Ռուբինյանն ասաց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները եւ բնականաբար առաջին հերթին ՌԴ-ն կկատարի իր կարեւոր դերը այս տարածաշրջանում խաղաղություն ապահովելու»:

ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների հանդիպում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, թե պաշտոնական Երեւանն ի՞նչ տեղեկություն ունի, նման հանդիպում սպասվո՞ւմ է՝ Ռուբինյանը պատասխանեց. «Այդպիսի տեղեկություն ես չունեմ»:

Նիկոլ Փաշինյանը այս օրերին մի քանի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, մեր հարցին, թե ի՞նչ է ակնկալվում ՌԴ-ից, կա՞ մի բան, որ պետք է անի ՌԴ-ն ու չի անում՝ Ռուբինյանը պատասխանեց. «Մենք վստահ ենք, որ մեր բարեկամները, առաջին հերթին ՌԴ-ն իր կայունացնող դերն այս տարածաշրջանում կկատարի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031