Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գնացել եմ Արցախ, ասել եմ՝ մեզ զենք տվեք՝ կռվենք». Ինչու են Մարուքյանին հետ ուղարկել Արցախից

Հոկտեմբեր 06,2020 14:35

Այսօր լրագրողները «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեցին՝ ձեր ազգականներից որեւէ մեկը կամավորագրվե՞լ է, ձեր եղբայրը գնացե՞լ է սահման: Նա պատասխանեց. «Ես ունեմ բազմաթիվ հարազատներ, որ հենց հիմա առաջնագծում են: Ունեմ հարազատներ, որոնց հետ չեմ կարողանում կապ հաստատել, էլի առաջնագծում են: Իմ մտերիմ ընկերոջ ընտանիքի անդամը զոհվել է, սպասում եմ, որ գնամ հոգեհանգստին: «Լուսավոր Հայաստանի» բազմաթիվ օգնականներ, անդամներ հենց հիմա առաջնագծում են: Առաջին օրից ինձ դիմել են, որ եկեք ստեղծենք կուսակցական ջոկատ, ես մերժել եմ, ասել եմ՝ մենք ունենք պետություն ու բոլորդ պետք է ներկայանաք զինկոմիսարիատ»:

Ինչ վերաբերում է իր եղբորը՝ Մարուքյանն ասաց. «Երեկվա դրությամբ Տավուշում բաներ էր մատակարարում, չասեմ ինչ, մենք ոչ գովազդում ենք, ոչ նկար ենք դնում»:

Ավելին՝ Մարուքյանն ասաց. «Ես եւ նաեւ իմ որոշ գործընկերներ գնացել ենք Արցախ: Ասել եմ՝ մեզ զենք տվեք՝ կռվենք: Ինձ ասել են՝ ապրես, որ եկել ես, բայց քո անելիքը էնտեղ է, գնա անելիքդ այնտեղ արա»:

Ըստ Մարուքյանի, եթե մարդը պիտանի չի ռազմաճակատում, մի հատ ավելի ավտոմատ է կրակում, բայց եթե կարող է դիվանագիտական ճակատում ավելի մեծ դեր խաղա, ավելի լավ է մնա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031