Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք պարտվել ենք, երբ բաժան-բաժան ենք եղել». Նաիրա Զոհրաբյանը հուսով է, որ Գագիկ Ծառուկյանը վաղն ազատ կարձակվի

Հոկտեմբեր 06,2020 14:23

«Կարծում եմ, բոլորի համար է պարզ, թե ստեղծված ծանր, շատ ծանր իրավիճակում որքան կարեւոր է, որ խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարը լինի ազատության մեջ։ Դա հասկանում են նաեւ բազմաթիվ քաղաքական ուժեր, ովքեր այս օրերին տարբեր միջնորդություններով դիմել են գլխավոր դատախազին։

Մենք պարտվել ենք, երբ բաժան-բաժան ենք եղել եւ միշտ հաղթել ենք մեր միասնությամբ։ Հիմա այդ միասնության ժամանակն է եւ ես ուզում եմ հավատալ, որ վճիռ կայացնողները շատ լավ հասկանում են այս ամենն ու վաղը ադեկվատ որոշում կկայացնեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի դատարանից։

Հիշեցնենք, վաղը վերաքննիչ դատարանը կհրապարակի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը եւ պարզ կդառնա՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը կշարունակի՞ մնալ կալանքի տակ, թե՞ ազատ կարձակվի: ԲՀԿ առաջնորդը կալանքի տակ է սեպտեմբերի 25-ից:

«Գիտեք, ակնկալիքը մեկն է. ես հիմա չեմ խոսելու կեղծ մեղադրանքի եւ անհամաչափ խափանման միջոցի մասին, այդ մասին խոսել ենք ու այդ մասին խոսելու ժամանակը դեռ գալու է։ Հիմա մենք բոլոր մեկ խնդիր ունենք՝ մեր ներսում թշնամիներ չփնտրել, ներհանրային բարիկադներ չդնել եւ պահպանել ներհայաստանյան համերաշխությունը։ Որեւէ փաստ, որ լինելով ազատության մեջ Գագիկ Ծառուկյանը որեւէ կերպ խոչընդոտել է նախաքննությանը՝ չկա ու չի ներկայացվել»,- շարունակեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այսօր մենք բոլորս մի թշնամի ունենք՝ դա թուրք-ադրբեջանական տեռորն է եւ բոլորիս գործը մեկը պետք է լիներ՝ «Ամեն մեկս մեր տեղում մեր գործն անելով՝ փորձենք կանգնեցնել այս անմարդկային արհավիրքը, ամեն մեկս մեր տեղում անենք առավելագույնը՝ ռազմական հանցագործ Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքը բռնելու համար»։

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հավաստիացնում է, որ Գագիկ Ծառուկյանը, լինելով անազատության մեջ, շարունակում է համակարգել կուսակցության եւ խմբակցության աշխատանքները եւ նաեւ իր միջազգային կապերն օգտագործելով, ԲՀԿ-ականները փորձում են միջազգային հանրությանը ներկայացնել ճշմարտությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031