Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ժայռից` Փամբակ-Շահալի հատվածի երկաթուղային գծերի վրա. վարորդը և ուղևորը լուրջ վնասվածքներ չեն ստացել

Հոկտեմբեր 06,2020 14:00

Լոռու մարզում արձանագրվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից շահագործվող երկաթուղային գծերի վրա տրանսպորտային միջոցի ընկնելու հերթական միջադեպը:

Հոկտեմբերի 5-ին, ժամը 06:30-ի սահմաններում, M6 ավտոճանապարհին, եղանակային վատ պայմաններում Լեռնավան գյուղի բնակիչը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ժայռից` Փամբակ-Շահալի հատվածի երկաթուղային գծերի վրա:

Վարորդը և ուղևորը լուրջ վնասվածքներ չեն ստացել:

Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ նմանատիպ միջադեպն է ճանապարհի այս հատվածում և չորրորդը՝ Լոռու մարզում:

ՀԿԵ-ն տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, մասնավորապես երկաթուղային գծերը հատելիս:

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031