Արցախյան պատերազմի ժամանակ նահատակվել է Շիրակի մարզի Կամո համայնքի բնակիչ, 40-ամյա փոխգնդապետ Արման Էդվարդի Դրմեյանը։ Հերոս հրամանատարը երկու զավակների հայր էր։ Այս մասին մենք տեղեկացանք համայնքապետից՝ Ռոբերտ Ղազարյանից։
Նա երկար տարիների զինվորական էր, իրեն շատ վաղուց նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը։
Կամոյի միջնակարգ դպրոցը, տեղադրելով հերոսի լուսանկարն, իր էջում մասնավորապես գրել է․
«Հերոս հրամանատարին՝ Արման Էդվարդի Դրմեյանին.
Քեզ ամեն օր հիշելու ենք, սիրելի՛ս, փնտրելու ենք դեռ երկար ժամանակ՝ թե՛ գյուղում, թե՛ դպրոցում: Ցավը ահավոր է, ծանր…
Ո՞վ է ասում, թե այն կսպիանա: Ո՛չ, չի սպիանում, այլ թաքցնելու ենք մեր հոգիներում:
Հրամանատա՛ր, քո անմահ ոգին այսօր դարձավ ողջերին նեցուկ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ