Գերմանական հեղինակավոր «Neues Deutschland» պարբերականի լրագրող-խմբագիր Փիթեր Շթայնիգերի անդրադարձը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Էրդողանի էքսպանսիայի (ընդլայնման) քաղաքականությանը:
Հրկիզողներին ավելի դժվար կլինի մարել կրակը. Հընթացս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական իրադարձությունների ՝ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը քաղաքավարի կերպով հորդորում է անդամ Թուրքիային օգտագործել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա. դա հենց այն է, ինչ Թուրքիան իր հնարավորությունների սահմաններում արդեն լավագույնս իրականացնում է ՝ որպես հայերի դեմ ագրեսիայի հանցակից և մասնակից:
Երկարատև սառեցված հակամարտությունից հետո՝ երկու հետխորհրդային պետությունների միջև թեժ պատերազմին վերադարձը՝ Էրդողանի էքսպանսիայի քաղաքականության մի մասն է Հարավային Կովկասում, որը հիմնված է Բաքվում նավթային ավտոկրատի հետ նրա պակտի վրա: Նորագույն պատմության մի ժամանակահատվածում հայերն արդեն ենթարկվել են արյունալի հալածանքների ֆանատների կողմից: Նրանց ժառանգներն այժմ ռումբեր են նետում Ստեփանակերտի վրա: Թուրքիան այլևս ոչ միայն գաղտնի միջամտում է իսլամիստ վարձկանների գործերին, այլ վաղուց արդեն ներգրավված է Ադրբեջանի կողմից կանոնավոր զինված ուժերում: Նրանց պետության ղեկավարը ցանկանում է, որպեսզի հայ զինվորներին «որսան ինչպես շների»:
Առանց հրադադարի անհապաղ վերադարձի, ղարաբաղյան հակամարտությունը վերաճելու է պատերազմի, որը սպառնում է վարակել ողջ տարածաշրջանը: Հանդարտեցման ցանկացած քաղաքականություն միայն կխրախուսի Էրդողանին՝ իրագործելու օսմանյան մեծ արկածախնդրությունը: Որպեսզի դիվանագիտությունը իմաստալից լինի, նախ պետք է դադարեցնել Անկարային զենքի մատակարարումը: