Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հակամարտությունը տարածաշրջանից դուրս գալու սպառնալիքի առջև է». գերմանական մամուլի անդրադարձը

Հոկտեմբեր 06,2020 13:31

ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրության վերաբերյալ գերմանական մամուլի անդրադարձը

Tagesschau. «Շուրջ 1 շաբաթ է շարունակվում են բախումները Հարավային Կովկասում: Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի վրա կրկին հարձակում են գործել ադրբեջանական ուժերը՝ թուրք սպաների ղեկավարությամբ, – ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետը. «Դրանց թիվը հասնում է 150-ի»: Քրիստոնյա Հայաստանը դաշնակից է Ռուսաստանին, մեծամասամբ մահմեդական Ադրբեջանին աջակցում է Թուրքիան. այսպիսով, հակամարտությունը տարածաշրջանից դուրս գալու սպառնալիքի առջև է»:

Tagesschau-ն հակամարտությունը ներկայացնում է որպես քրիստոնյա հայերի և մահմեդական ադրբեջանցիների միջև հակամարտություն՝ հավելելով, որ Հայաստանի դեպքում խոսքը գնում է քրիստոնյա քաղաքակրթության մասին:

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Welt-ին. ՀՀ ղեկավար Փաշինյանը լուրջ մեղադրանք է հղում Թուրքիային՝ «հազարավոր ահաբեկիչների» Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու և Ադրբեջանի համար Թուրքիայի կողմից պայքարելու համար: Նշվում է նաև F-16 կործանիչների գործադրման մասին:

n-tv ․ «Տասնամյակների վաղեմության հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ կարող է միանգամայն այլ ուղղություն ստանալ: Լիբիայի և Սիրիայի պատերազմական գոտիներից եկած իսլամիստ ահաբեկիչները՝ որպես վարձկաններ, իրենց գումարն են վաստակում Հարավային Կովկասում: Թուրքիան և Ադրբեջանը վիճարկում են այս մեղադրանքները, Ռուսաստանն անհանգստացած է»:

Zeit. «Ադրբեջանի երկրորդ խոշորագույն քաղաք Գյանջան ենթարկվել է հայկական կողմի հարձակմանը,- նշում է Ադրբեջանի ՊՆ-ն: Իր հերթին, ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում է, որ հարվածել է միայն ռազմական օդանավակայանին: Ադրբեջանը սերտ կապված է Թուրքիայի հետ: Նախագահ Ալիևը վերջերս շոնրհակալություն հայտնեց Թուրքիայի նախագահից՝ աջակցության համար: Թուրքիան այս հակամարտությունում բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին, սակայն հերքում է հարձակումներին թուրքական զինվորների մասնակցության մասին լուրերը»:

Spiegel. «ՀՀ վարչապետը պնդում է, որ թուրքական սպաներն են առաջնորդում Ադրբեջանի հարձակումները: Խաղաղության հաստատմանը դեռ շատ կա: Վարչապետ Փաշինյանը մեղադրում է Թուրքիային՝ թուրքական շուրջ 150 բարձրաստիճան պաշտոնյաների ԼՂ վրա Ադրբեջանի հարձակումներում ներգրավման մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031