ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը ոչ միայն մտադիր չէ զիջել իր դիրքերը տարածաշրջանում, այլ նաեւ ամրապնդում է այն։
Թուրքական իրական սպառնալիքի պարագայում դա կարող է լուրջ անվտանգության ամրապնդման գործոն լինել Հայաստանի համար։
Ռուսական գործոնի ակտիվացումն ու հայ-ռուսական դաշինքի ամրապնդումը բխում է մեր պետական շահերից եւ զսպող մեխանիզմ կարող է լինել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների պարագայում։
Այո, այս պատերազմը նաեւ քաղաքակրթությունների բախում է, այդ թվում պանթուրքիզմի դեմ, հետեւաբար դաշնակիցներ պետք է փնտրել ոչ թե շատ հեռուներում, այլ ամրապնդել ու զարգացնել կապերը դաշնակից Ռուսաստանի հետ»։
Կարդացեք նաև