Լրահոս
Օրվա լրահոսը

«Պինդ եղեք. մենք չենք աղերսելու եւ չենք խնդրելու հրադադար». Արցախի ԱԺ նախագահ

Հոկտեմբեր 06,2020 13:06

«Պինդ եղեք, սիրելի հայրենակիցներ, մենք չենք աղերսելու եւ չենք խնդրելու հրադադար: Պատերազմը սկսել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ վարում է արդեն Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Նրա խոսքով. «Գերտերություններն արդեն գիտակցում են, որ իրավիճակը միայն Արցախի խնդրով չէ պայմանավորված: Էրդողանն ուզում է քիթը խոթել Կովկաս: Մեր հարեւան եւ բարեկամ երկրների համար էլ է սա հստակ: Պատերազմն այլ հարթություն է դուրս գալիս, եւ վստահ եմ, որ գերտերություններն իրենց շահերով են արդեն մտահոգ: Այս տարածաշրջանում կորցնելով հայկական աշխարհը՝ նրանք կորցնելու են իրենց ազդեցությունը Կովկասում: Մեծ Թուրանի ծրագիրն է դրված Թուրքիայի կողմից»:

Թովմասյանը վստահ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա առաջիկայում ճնշումներ են լինելու. «Արդեն պետք է կիրառված լինեին պատժամիջոցներ մի մարդու մասին, ով ասում է, թե Արցախի խնդիրը պատերազմի միջոցով պետք է լուծի»:

Անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է կատարում՝ արգելված զինատեսակներից թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ Արթուր Թովմասյանը շեշտեց. «Եթե տղամարդ են, թող գան ճակատում կռվեն: Եթե հակառակորդը հրանոթի լեզվով է ուզում շարունակել խոսել, ապա համարժեք պատասխան կստանա, իսկ եթե ցանկություն լինի բանակցելու, ապա դա հնարավոր կլինի միայն բանակցային սեղանի շուրջն Արցախի ներկայությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031